Սումգայթյան ողբերգության 22-րդ տարելիցի կապակցությամբ Բալթյան երկրների մայրաքաղաքներում տեղի են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիաներ:
Վիլնյուսում և Ռիգայում Սումգաիթյան ոճրագործությունը դատապարտող պաստառներով հայ համայնքի ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի Լիտվայի և Լատվիայի Հանրապետություններում Ադրբեջանի դեսպանատներ, իսկ Տալլինում ծաղկեպսակ է տեղադրվել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ:
Մեր հայրենակիցները իրենց բողոքն են արտահայտել հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին, միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Սումգայիթյան ջարդերը որպես հանցագործություն ընդդեմ մարդկության:



















