Հունիսի 2-ին, ժամը 11.20-ին,   ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի թաղապետարանի դիմաց մեքենա է այրվում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Երեւանի Վեգների փողոցի թիվ 12/Ա հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, այրվել է   «Մերսեդես Ե-190» մակնիշի ավտոմեքենա:

Նյութական վնասի չափը եւ հրդեհի պատճառը պարզվում է: