Հունիսի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է հողաթմբին, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























