Ուկրաինայի զբոսաշրջության եւ առողջարանների պետական գործակալության կողմից ԱՊՀ երկրների լրագրողների համար կազմակերպված պրես-արշավի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան աշխարհահռչակ «Ասկանիյա Նովա» արգելոց այցելել:
Արգելոցը գտնվում է Խերսոնյան մարզի տափաստաններում եւ կրում է իր հիմնադիր Ֆրիդրիխ Էդուարդովիչ Ֆալց Ֆեյնի անունը:
Բուն արգելոցից առանձին գտնվում է ցուցադրական մասը: Այստեղ պահվում են կենդանկան աշխարհի ներկայացուցիչենր` այծեղջուրներ, բիզոններ, ուխտեր, զեբրեր, եղջերուներ, Պրժեվալսկի նժույգ եւ այլն:
«Պրժեվալսկիի նժույգը մեր հպարտությունն է»,- պատմում է արգելոցի տնօրեն Վիկտոր Գավրիլենկոն:
«Ինձ պատիվ վիճակվեց Պրժեվալսկի նժույգը վերադարձնել բնությանը: 1992թ-ին ես Սիմֆերոպոլից երկու օդանավերով անազատության մեջ բուծված ձիերին ուղարկեցի հայրենիք: Այսպես մենք ավարտեցինք սովետա-մոնղոլա-հոլանդական նախագիծը: Պայմանագիրն ստորգրվել էր խորհրդային ժամանակահատվախում, բայց մեզ համար դրա հաջող իրականցումը պատվի գործ էր: Անհավատալի դժվար էր, բայց մենք այն իրականացրեցինք, եւ ներկայումս Մոնղոլիայում մոտ 300 ձի կա, որոնք վերադարձել են իրենց նախահայրենիքը»,-պատմեց տնօրենը:
Բիոսֆերային արգելոցի ընդհանուր տարածքը կազմում է 33307,6 հեկտար: Ուկրաինայի նման արգելոցների թվում սա ամենախոշորը չէ, բայց ամնեախոշորն է տափաստանայինների թվում, ընդ որում` ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Եվրոպայում:
«Ասկանիյա Նովան» ռեժիմային, հատուկ պահպանվող տարածք է: «90-ականներին տարածքը պահելը դժվար էր: Հիմա համակարգը ռազմականացված է, եւ մարդիկ սովորել են, որ այստեղ չեն կատակի»,-պարզաբանում է տնօրենը`նշելով, որ երկաթե պարիսպը 38 կմ է: Արգելոցում աշխատում է 276 հոգի, եւ մոտ 50 էքսկուրսավար սեզոնին: Արգելոց սեզոնին այցելում է 100 հազար մարդ, թեեւ կա 150-170 հազար այցելուի պոտենցիալ:
«Ինձ համար ամենամեծ կայֆը մարդկանցից փախչելն է, կանգնել երամակի մեջ եւ զգալ նրա մի մասը: Քանի որ ամենաբարդ փոխհարաբերությունները մարդկային հանրության մեջ են»,-ասում է տնօրենը:
Դենդրոպարկի համար էլ բույսեր են բերվել ողջ աշխարհից: Հին այգու տարածքում կա 133 տեսակ, նոր այգու տարզծքում` ավելի քան 1100 տեսակ եւ եւս 1500 խոտատսակ: Բացարձակ արգելոցային տարածքը 11 054 հա է, բուֆերային գոտին` 6 909 հա: Բուֆերային գոտիների մեջ են մտնում դենդրոլոգիական (167,3 հա) եւ կենդանաբանական (76, 44 հա) այգիները:


































