Հունիսի 3-ին, ժամը 17.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բախվել են «Աուդի Q7» մակնիշի (վարորդ՝ 40-ամյա Ս. Հայիրյան) 88 OT 888 համարանիշի եւ «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի (վարորդ՝ 58-ամյա Ա. Ջալոյան) 32 ՍO 660 համարանիշի ավտոմեքենաները, արի հետեւանքով «Աուդի Q7»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Միթսուբիշի Պաջերոն»՝ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով «Միթսուբիշի Պաջերո»-ի ուղեւորներ 25-ամյա Լ. Ափոյանը եւ 23-ամյա Ն. Ջալոյանը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:




























