Հունիսի սկզբին լրացել է 4 տարին, որ ԿԳԲ-ի նախկին աշխատակից Միխայիլ Լեննիկովը թաքնվում է Կանադայի իշխանություններից Վանկուվերի լյութերական եկեղեցում, որոնք ցանկանում են արտաքսել նրան՝ խորհրդրային հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու համար: Ինքը ռուսաստանցի Լեննիկովը պնդում է, որ ինքը սպառնալիք չի ներկայացնում կանադացիների համար:

Կանադայի իշխանությունները 2009-ից փորձում են արտաքսել Լեննիկովին երկրից, սակայն նրանց բոլոր ջանքերը անհաջողությամբ են պսակվել: Ռուսաստանցու խոսքով՝ ինքը երբեք չի թաքցրել, որ աշխատել է ԿԳԲ-ում, հաղորդում է Vancouver Sun-ը:

Ինչպես նշում է Vesti.ru-ն, Կանադայի օրենսդրության համաձայն, միգրացիոն ծառայություններն իրավունք ունեն մտնել ցանկացած շենք, որտեղ ապօրինի ներգաղթյալներ են թաքնվում, բայց եկեղեցին գրոհով վերցնել նրանք, չգիտես ինչու, չեն համաձակվում: