Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 110 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել՝ 09.17-ին:
Ա.Թադեւոսյանին պատկանող ավտոտնակում այրվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 61 ՏՕ 163 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ եւ ավտոտնակի փայտյա կառուցատարրերը` 2 քմ:


























