Մոսկվայի մետրոյում հրդեհ է բռնկվել: «Կոմսոմոլսկայա» կայարանից մինչեւ «Պարկ կուլտուրի» կայարանի երթեւեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել: Փակ են «Կոմսոմոլսկայա», «Օխոտնի րյադ» եւ «Լյուբյանկա» կայարանները: Ավելի քան 4,5 հազար մարդ տարհանվել է, 30 մարդ տուժել է, չորսին հիվանդանոց են տարել: Այս պահին հրդեհը մարվել է, գրում է dni.ru-ն:
Հրդեհի պատճառով դադարեցվել է մետրոյի Սոկոլնիչեսկայա գծով երթեւեկությունը: «Կարմիր» ճյուղի գրեթե բոլոր կայարաններում մարդկանց կուտակումներ են: Փակվել է նաեւ Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Դմիտրովկա փողոցը:
























