Մոսկվայի մետրոպոլիտենի «Օխոտնի րյադ» կայարանում թունելի հրդեհից տուժել է 47 մարդ, որոնցից 7-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Բժիշկների խոսքով՝ ուղեւորներից ոչ ոք լրջորեն չի տուժել:

Արտակարգ պատահարի պատճառը եղել է հաղորդալարերի այրվելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի մետրոյում հրդեհ է բռնկվել: «Կոմսոմոլսկայա» կայարանից մինչեւ «Պարկ կուլտուրի» կայարանի երթեւեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել: Փակ են «Կոմսոմոլսկայա», «Օխոտնի րյադ» եւ «Լյուբյանկա» կայարանները:  Ավելի քան 4,5 հազար մարդ տարհանվել է: Այս պահին հրդեհը մարվել է, գրում է dni.ru-ն:

Հրդեհի պատճառով դադարեցվել է մետրոյի «Սոկոլնիչեսկայա» գծով երթեւեկությունը: «Կարմիր» ճյուղի գրեթե բոլոր կայարաններում մարդկանց կուտակումներ են: Փակվել է նաեւ Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Դմիտրովկա փողոցը:

Տաքսիստներն օգտվելով ստեղծված իրավիճակից 10 անգամ թանկացրել են ուղեվարձը: