Սիրիական բանակի կայծակնային գործողության արդյունքում հունիսի 5-ի գիշերը Հոմս նահանգի Էլ-Քուսեյր ռազմավարական նշանակության քաղաքն ազատվել է զինյալներից: Այդ մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Հաղորդվում է, որ զինված ուժերը ոչնչացրել են զինյալների թաքստոցները` ողջ զենքով եւ զինամթերքով, թունելներն ու բարիկադները: Վնասազերծվել են տասնյակ պայթուցիկ սարքեր: Ներկայումս շարունակվում են պայթուցիկների որոնումները: Սիրիայի պետական հեռուստատեսությունն ուղիղ եթերում ցուցադրում է քաղաքում կատարվող իրադարձությունները: