«Քարֆուրն» արդեն Հայաստանում է: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ «Քարֆուրի» աշխատակիցներն այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, իսկ նախարարությունն էլ փորձում է աջակցել եւ պարզաբանել տնտեսական միջավայրի հետ կապված հարցերը:

Վ. Ավանեսյանի կարծիքով՝ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխություններ կարող է առաջացնել, սակայն հարցն այն է, թե ինչպիսի մեխանիզմներով կարող է դա տեղի ունենալ: «Մի խնդիր չի, որ խանգարում է, անդրազգային կորպորացիաների հետ աշխատանքը մեր գերակա ուղղություններից է լինելու, սակայն անհատապես ենք աշխատելու...»,- ասաց Վ. Ավանեսյանը: