Մարտի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Շաբոյանը նշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են փետրվարի վերջին` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Վերջինս այդ պաշտոնում աշխատեց ընդամենը մի քանի ամիս, թեեւ նշանակվել էր 5 տարի ժամկետով:



















