Հունիսի 5-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 31ՍՕ779 պետհամարանիշով (վարորդ՝ Վիլիկ Մարգարյան` ծնվ.1967թ. ) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, շրջվել եւ հայտնվել դաշտում, ինչից ուղեւոր Տիգրան Վարդանյանը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները Վ.Մարգարյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:


























