ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Microsoft-ի աշխատակիցներն անջատել են խոշորագույն քրեական ինտերնետ-ցանցը, որը պատասխանատու է ավելի քան 500 մլն դոլարից ավելի մեքենայությունների մեջ: Ինչպես գրում է The Financial Times-ը, գործողության իրականացման մեջ օգնել են ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունները:
Ընդհանուր առմամբ, ՀԴԲ-ին եւ Microsoft-ին հաջողվել է վնասազերծել ավելի քան հազար բոտ-ցանցեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է հազար համակարգիչներից:
Այսպես կոչված Citadel Botnets-ի պարագլուխը դեռ ազատության մեջ է: Microsoft-ի տվյալներով, ցանցի գործողություններից տուժել է 5 մլն մարդ աշխարհի 90 երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում:




























