Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է «Որոգայթ» և «Կյանքի գինը» սերիալներում ճանաչում ձեռք բերած հայտնի կերպարներից մեկը: «Որոգայթ» սերիալում Տիկոյի դերը մարմնավորած Արտավազդ Առաքելյանը (մականունը «Տյոմա Յուժնի»), ըստ շրջանառվող լուրերի, հայաստանյան բանկերից խոշոր գումարներ էր վերցրել, յուրացրել դրանք և դիմել փախուստի: Մոտ ժամանակներս նա կտեղափոխվի Հայաստան: Հիշեցնենք նաեւ, որ նա «բլատնոյ» երգերի կատարող է եւ վերջերս Երեւանում համերգ էր կազմակերպել:
Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, որի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ նման տեղեկություն իրենք չունեն եւ խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ:




























