Բելառուսի Բրեստ քաղաքում հերթում կանգնած մարդկանց հանգստացնելու համար սպեցնազ է եկել: Միջադեպը տեղի է ունեցել տեղի համատիրության սեփականաշնորհման եւ բնակտարածքի փոխանակման բաժնում: «Երեկոյան Բրեստը» գրում է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «վերը նշված բաժնում հավաքվել է նյարդային մարդկանց բազմություն, եւ հնարավոր է կոնֆլիկտ առաջանա»:
Սպեցնազի աշխատակիցները մարդկանց հեռացրել են այդ տարածքից եւ կարգուկանոն ապահովել աշխատանքային ողջ օրվա ընթացքում: Պաշտոնյաների խոսքերով` սեցնազը ժամանել է հաճախորդներից մեկի զանգից հետո: «Քաղաքացիները չէին կարողանում պայմանավորվել հերթի հարցում, եւ նրանք սկսել են հարաբերություններ պարզել», - բացատրել են համատիրության արդյունքները:
Բնակարանների սեփականաշնորհման հարցում այս իրարանցումն սկսվել է բնակկոմունալ տնտեսության նախարար Անդրեյ Շորեցի հայտարարությունից հետո: Մայիսի վերջին պառլամենտում ելույթ ունենալով` նա հայտարարել է, որ չսեփականաշնորհված բնակարանները կգրանցվեն առեւտրային բաժնում, եւ բնակիչներից վարձակալման գումար կգանձվի:


























