Anonymous միջազգային խմբավորման անդամները հասանելի են դարձրել մի շարք փաստաթղթեր, որոնք պատկանում են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը: Հաքերները պնդում են, որ կարողացել են իրենց համար հասանելի դարձնել հատուկ ծառայությունների նյութերն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այդ ծառայությունները հավաքում են համացանցից օգտվողների տվյալները:

«Այդ փաստաթղթերը հաստատում են, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է ոչ միայն ամերիկացիներին, այլեւ ավելի քան 35 երկրների քաղաքացիներին: Մենք այդ նյութերը հսասանելի ենք դարձրել, որպեսզի բոլորը հասկանան, թե իրականում որքան քիչ իրավունքներ իրենք ունեն»,-ասված է հաքերների հայտարարությունում:

Բացահայտված փաստաթղթերի մեծ մասը թվագրված է 2008 թվականին եւ վերաբերում է PRISM ծրագրին, հաղորդում է «Օբոզրեվատել»-ը: