Մեծ Բրիտանիայի թագուհին` Եղիսաբեթ 2-րդը հայտնվել է BBC հեռուստառադիոկորպորացիայի ստուդիայում` նորությունների ուղիղ եթերում: Անսպասելի դրվագը տեղի է ունեցել ընկերության նոր շենք թագուհու այցի ընթացքում: Նոր սրահներում էքսկուրսիայից հետո թագուհին նայել է ստուդիաներից մեկի պատուհանից, երբ ընթանում էր նորությունների ուղիղ եթերը:

BBC-ի փոխանցմամբ, նրա հայտնվելը հաղորդավարներն ու այլ աշխատակիցները ընդունել են ծիծաղով եւ ծափահարություններով: Հաղորդավար Ջուլիան Վորակերը խոստովանել է, որ «սա հաղորդման ամենածիծաղելի դրվագներից մեկն է, որ BBC-ն երբեւեէ եթեր է հեռարձակել»:

Եղիսաբեթը պաշտոնապես բացել է հեռուստառադիոկորպորացիայի նոր շենքը: «Ես հուսով եմ, որ շենքը հրաշալի կերպով կծառայի, եւ այսօր մեծ ուրախությամբ հայտնում եմ բացման մասին»,- ասել է թագուհին: