Սաուդյան արքայազն ալ-Վալիդ բին Թալալը Լոնդոնի Գերագույն դատարան հայց է ներկայացրել Forbes հանդեսի դեմ` միլիարդատերերի ցանկում իր ունեցվածքի թերագնահատման համար: Այդ մասին գրում է The Guardian-ը` վկայակոչելով դատական փաստաթղթերը:
Ալ-վալիդը մեղադրել է Forbes-ի հրատարակիչ, խմբագիր Ռենդալլ Լեյնին եւ երկու լրագրողների զրպարտության մեջ: Նրա կարծիքով, հանդեսն իր ունեցվածքի ծավալը նվազ է գրել` 9,6 մլրդ դոլարով: Թե ինչ է ուզում բին Թալալը, հայտնի չէ:
Forbes-ից հայտնել են, թե խմբագրությունում զարմացել են ալ-Վալիդի նկրտումներից: Պարբերականից նկատել են, թե հատուկ զարմանք է հարուցում հայցը ներկաայցնելու տեղը, քանի որ պատմությունը որեւէ կապ չունի բրիտանական արդարադատության հետ:
Նշենք, որ մարտի սկզբին հայտնված վարկանիշում բին Թալալը 26-րդն էր` 20 մլրդ դոլար ցուցանիշով, մինչդեռ նրա պնդմամբ` ինքն ունի 29,6 մլրդ դոլար:


























