Բրիտանական MI-6 հետախուզության աշխատակիցները արքայազն Հարրիին պատմել են Մեծ Բրիտանիայի անվտանգության սպառնալիքների մասին: Արքայազն Հարրին գերատեսչություն է եկել մասնավոր այցով, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Այցը կապված է եղել Լոնդոնում վերջերս զինծառայող Լի Ռիգբիի սպանության եւ անտուն Աշրաֆ Իսլամի` ոստիկանություն ներկայանալու հետ: Վերջինս խոստովանել էր, որ ցանկանում է սպանել Հարրիին: Հարրին, ով բրիտանական ռազմաօդային ուժերի կապիտան է, MI-6-ի աշխատակիցների հետ զրույցում Լի Ռիգբիի մահն անվանել է «ողբերգություն եւ շո ողջ երկրի համար»:
Հանդիպման գլխավոր թեման դարձել է արմատական իսլամի սպառնալիքը եւ իրավիճակը Աֆղանստանում:




























