Մեծ Բրիտանիայում մոտոաշավի ժամանակ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որից տուժել է 11 մարդ: Վթարը տեղի է ունեցել Մեն կղզում հեղինակավոր մրցարշավի մեկնարկից անմիջապես հետո:

Sheff Pack Kawasaki թիմի նորեկ մրցարշավորդ Ջոնաթան Հովարդը, վտանգավոր հատվածներից մեկում կորցրել է կառավարումը եւ բախվել արգելապատնեշին:

Ինչպես հաղորդում է HTB-ն, 29-ամյա վարորդը չի տուժել, իսկ ահա հանդիսատեսների բախտը չի բերել: 11 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: