Քալիֆոռնիական Բրբենք քաղաքում մահափորձի կասկածանքով ձերբակալվել է 31-ամյա Մելանյա Մելյանը, ով հարթաշուրթ գործիքով հարձակվել է բրբենքցի 19-ամյա աղջկա վրա, հաղորդում է «Burbank Leader»-ը:
Ականատեսները պատմել են, որ երկու կանայք ծեծկռտուք են սկսել հենց փողոցում: Նրանք լսել են, թե ինչպես է Մելանյան բղավել, որ կսպանի աղջական եւ քաշ տվել նրան փողոց ու հարթաշուրթով հարվածել դեմքին եւ գլխին: Տուժածը հոսպիտալացվել է, եւ առաջին օգնություն ստանալուց հետո` դուրս գրվել:
Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը կապված է եղել «հին վեճի» հետ: Մելյանը գտնվում է կալանքի տակ, գրավի գումարը կազմում է 1 մլն դոլար:


























