Կիեւում Ռուսաստանի դեսպանատան մոտ «FEMEN» կազմակերպության ներկայացուցիչը թոփլես ակցիա է իրականացրել: Կազմակերպությունը յուրովի է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծությանը:

Ակտիվիստուհու մերկ կրծիքն «Ռուսաստանին` առաջ» գրություն է եղել: Ակտիվիստուհին կարմիր ժապավենը տատանելով եւ մարմնամարզական շարժումներ կատարելով մտադրվել է մոտենալ ՌԴ դեսպանատանը: Միաժամանակ նա վանկարկել է «Ուկրաինան Ալինան չէ» (նկատի ունենլով մարմնամարզուհի Ալինա Կաբաեւային), «Վովա, ես քեզ սիրում եմ», հաղորդում է «Ռոսբալըտը»:

Սակայն մինչ դեսպանատան մուտքի մոտ հասնելը նա ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

«Հենց նոր «Ալինա Կաբաեւան» ամուսնական հաղթական պար կատարեց Կիեւում ՌԴ դեսպանատան մոտ»,-հայտարարել են «FEMEN»-ում: