Հայաստանի համար շատ կարեւոր է շարունակել աշխատանքն արեւմտյան գործընկերների հետ: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բրիտանական թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան կապակցությամբ հանդիսավոր արարողության ժամանակ:

Նրա խոսքով` Եվրամիությունը, որի մասն է նաեւ Մեծ Բրիտանիան, Հայաստանում կարեւոր աշխատանք է կատարում:

«Ես բարձր եմ գնահատում փաստը, որ Հայաստանը հակված է աշխատելու արեւմտյան գործընկերների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը»,-ընդգծեց դեսպանը: