Հղի կինը, ով նախկինում հայտնել էր, որ իր ամուսինը ռիցինով նամակներ է ուղարկում, ինքն է հայտնվել է կասկածի տակ: 35-ամյա դերասանուհի Շենոն  Ռիչարդսոնին մեղադրանք են ներկայացրել ԱՄՆ-ի նախագահին ռիցինով նամակներ ուղարկելու համար:

Associated Press-ին վկայակոչելով՝ lenta.ru-ն  հայտնում է, որ  Ռիչարչդսոնին ձերբակալել են հունիսի 7-ին: Նա մեղադրվում է թունավոր նյութով նամակները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին եւ Վաշինգթոնի «Քաղաքապետներն ընդդեմ ապօրինի զենքի» հասարակական կազմակերպությանն ուղարկելու համա: Եթե 4-19 տարեկան հինգ երեխաների մորը մեղավոր ճանաչեն, նրան կսպառնա մինչեւ տասը տարվա ազատազրկում: 

Ռիչարդսոնի ամուսնու փաստաբանը գործակալությանը պատմել է, որ իր պաշտպանյալն ամուսնալուծության հայց էր ներկայացրել, այդ պատճառով էլ կինը փորձել է այդպես վարվել նրա հետ: Նրանց ընդհանուր երեխան պետք է ծնվի հոկտեմբերին: Ռիչարդսոնի նախկին ամուսնությունից մնացած հինգ երեխաներից չորսն ապրում են իր հետ, թե ում հետ են նրանք մնալու, հայտնի չէ: 
Հիշեցնենք, որ Օբամային ուղարկված  ռիցինով նամակը առգրավել էին՝ նախքան Սպիտակ տուն հասնլը: Ավելի վաղ նման ծրար էր ուղակվել նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին, ինչպես նաեւ Վաշինգթոնի «Քաղաքապետներն ընդդեմ ապօրինի զենքի» հասարակական կազմակերպությանը, որի ակտիվ մասնակիցն է Բլումբերգը:

Ռիցինով նամակներ ուղարկելու կասկածանքով ձերբակալվել է Թեքսաս նահանգի մի բնակիչ, որին ոստիկանությանն էր հանձնել իր կինը:
Թեքսաս նահանգի Նյու Բոսթոն քաղաքի բնակչուհին ոստիկանություն էր զանգահարել եւ հայտնել, որ  ամուսնու համակարգչում ռիցին պատրաստելու ուղեցույց է հայտնաբերել, ինչպես նաեւ տեղեկություն Օբամայի եւ Բլումբերգի մասին: Բացի դրանից, կինն իր տան սառնարանում գտել էր ռիցինին նման կասկածելի նյութով տուփ: