ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի ոստիկանությունը ճշտել է Լոս Անջելեսի ծայրամասի Սանտա Մոնիկա քաղաքի քոլեջի կրակոցների զոհերի թիվը: Ըստ վերջին տվյալների` զոհվել է հինգ մարդ, ներառյալ կրակողը, հայտնում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհերի մասին:
Հիշեցնենք, որ երկու անհայտ անձինք կրակ էին բացրել Սանտա Մոնիկայի քոլեջներից մեկից ոչ հեռու: Ականատեսները վկայում են, որ հարձակվողներից մեկը կրակում էր ընթացող մեքենաների վրա: Ոստիկանությունը նրան տեղում ձերբակալել էր:
Երկրորդ հրաձիգին որոնելիս ոստիկանությունը շրջել էր քոլեջի շրջակայքում: Նա սպանվել էր քոլեջի գրադարանում` փոխհրաձգության ընթացքում: Ըստ լրատվամիջոցների` կասկածյալը զինված է եղել AR-15 հրացանով եւ հագին եղել է զրահաբաճկոն, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»:
AP-ն, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ կրակոցների կազմակերպիչը զոհվածներից երկուսի բարեկամն է եղել, որոնց մարմինները հայտնաբերվել էին դեպքի վայրից ոչ հեռու գտնվող այրված տանը:


























