ՉԺՀ եւ ԱՄՆ նախագահներ Սի Ցզինպինը եւ Բարաք Օբաման Քալիֆորնիայի Sunnylands կալվածքում ոչ պաշտոնական հանդիպման են մասնակցում։ Դա նրանց առաջին հանդիպումն է Սի Ցզինպինի նախագահ դառնալուց հետո։ ԱՄՆ-ն Չինաստանի հետ տնտեսական առողջ մրցակցության եւ կիբերանվտանգության եւ մտավոր սեփականության ոլորտում համագործակցության հույսեր ունի, ասել է Բարաք Օբաման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա ընդգծել է, որ իր երկիրը ողջունում է չինական խաղաղ պետության տնտեսական աճը եւ ձգտում է «տնտեսական կարգուկանոն հաստատել, որտեղ բոլոր երկրները ընդհանուր կանոններով են խաղում», հայտնել է rbc-ն։
Ենթադրվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն երկկողմ առեւտրի, ինչպես եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների իրավիճակի հարցերին, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններին։ ՉԺՀ-ն հաճախ է դրա եւ այլ երկրների միջեւ հարաբերությունների միջնորդի դեր կատարում։ Համարվում է, որ Փհենյանը լսում է հարեւանների կարծիքը։
Համակարգչային անվտանգության հարցերը եւս առաջնային են, քանի որ Չինաստանն ու ԱՄՆ-ն միմյանց մեղադրում են հաքերական հարձակումների մեջ։




























