ԱՄՆ Լուիզիանա նահանգում թեթեւշարժիչային օդանավն ընկել է Բեկքեր քաղաքի բնակելի թաղամասի վրա: Ընկնելու ժամանակ օդանավը բախվել է մի քանի տների, բռնկվել է ու պայթել: Օդաչուն զոհվել է, այլ տուժածներ չկան:

«Beechcraft King Air» օդանավը դուրս է եկել Բատոն Ռուժից եւ գրեթե անմիջապես էլ սկսել կտրուկ իջնել: Օդաչուն փորձել է  կառավարել ինքնաթիռը, բայց բախվել է ծառին, հետո էլ ընկել տան վրա ու բռնկվել: Հաղորդվում է, որ երեք տուն  է տուժել:

Փրկարարները տարհանել են մի քանի տան բնակիչների` զգուշացնելով, որ օդանավից թափված մեծ քանակությամբ վառելիքը կարող է վտանգ ներկայացնել: