Ոստիկանությունը պարզել է չինական Սյամին քաղաքում ավտոբուսն այրելու մեջ կասկածվող անձին:

Չինական մի շարք ԶԼՄ-ներ համացանցում տեղադրել են տարեց մարդու լուսանկարը, որը վերցվել է  դիտարկման տեսախցիկներից: Նա կասկածվում է ավտոբուսը կանխամտածված կերպով այրելու մեջ, որի արդյուքնում զոհվել էր 47 մարդ, եւս 34 –ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, հաղորդում է  «Վեստին»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ավտոբուսն այրվել է հունիսի 7-ին Սիմյան քաղաքի մոտ արագընթաց մայրուղու վրա, կանգառից  500 մ հեռավորությամբ: