Ֆրանսիա ուղեւորվող ավտոբուսը, որը տեղափոխել է լեհաստանցի երեխաների, վթարի է ենթարկվել գերմանական Ինգոլշտադտ քաղաքում: Զոհվել է մեկ մարդ, երկու հոգի վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ ընդհանուր առմամբ վիրավորվել է 28 մարդ, զոհվածը ուսուցչուհին է եղել:

Նախնական տվյալներով, ավտոբուսը հարվածել է ճամփեզրի արգելապատնեշներին ու ընկել է ջրանցքը: Գերմանական ոստիկանությունը հետաքննում է կատարվածի պատճառները, հարցաքննվում են երկու վարորդները:

Ավտոբուսում գտնվել է 45  մարդ, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երեխաները Ֆրանսիա էքսկուրսիայի էին գնում: