«Airbus A320» օդանավը հունիսի 8-ին վթարային վայրէջք է կատարել Հռոմի միջազգային «Ֆյումիչինո» օդանավակայանում, երեք մարդ տուժել է, հաղորդում է AP-ն:
Բուխարեստից դուրս եկած օդանավի շասսիները չեն բացվել: Կոշտ վայրէջքի արդյունքում երեք ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել, հաղորդել է «ՌԻԱ Նոսվոտսին»:
Օդանավում ընդհանուր առմամբ 165 մարդ է գտնվել: Միջադեպի հետ կապված առավոտյան որոշ խախտումներ են եղել օդանավակայանի չվացուցակում:


























