Օհայոյի երեք բնակչուհիներին առեւանգած Արիել Կաստրոյին 329 կետով մեղադրանք կներկայացվի:

Ավելի վաղ նրան յոթ կետերով մեղադրանք էր ներկայացվել. Երեքը վերաբերում էին առեւանգված կանանց բռնաբարությանը, չորսը՝ կանանց առեւանգմանը եւ նրանցից մեկից ծնված դստերը:

Սակայն ատենակալների կոլեգիան նախքան գործը դատարան հանձնելը հարկ է համարել մեղադրականի կետերի թիվը հասցնել  329-ի:

Առեւանգման եւ բռնաբարության մեղադրանքներին զուգահեռ, Կաստրոյին նաեւ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության՝ հղիության հարկադիր ընդհատման մեղադրանք է ներկայացվում: Նոր մեղադրանքները պաշտոնապես կներկայացվեն հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, նախորդ ամիս կալանավորված 52-ամյա Արիել Կաստրոն մոտ տասը տարի իր տանը փակի տակ պահել է իր իսկ առեւանգած կանանց՝ Միշել Նայթին, Ամանդա Բերրիին եւ Ջինա Դեհեսուսին: