Աֆղանստանի Ֆարահ քաղաքի շրջանում իտալացի երեք զինծառայող է զոհվել, եւս երեք մարդ վիրավորվել է:
AFP-ն, Իտալիայի պաշտպանության նախարարությանը վկայակոչելով, հայտնում է, որ իտալացի զինվորների զրահամեքենան հարձակման է ենթարկվել ռազմակայանի ճանապարհին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ իտալական զորքն ընդգրկված է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանից իտալական զորքը դուրս կբերվի 2014 թվականին:

























