Ուկրաինայում ընկել է ուսումնական թեթեւշարժիչային Յակ-52 օդանավը: Վթարը տեղի է ունեցել Կիեւի մոտակայքում՝ «Չայկա» կայանի մոտ, հայտնում է Ուկրաինայի ԱԻ պետական ծառայությունը: Օդաչուն զոհվել է, ուղեւորը՝ ամառային դպրոցի կուրսանտը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ օդանավը պատկանում էր Անտոնովի անվան ավիացիոն ակումբին: Ցամաքում օդանավի ընկնելու հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չեն եղել: Դեպքի վայր է մեկնել Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Վիլկուլը:
Օդանավը ճանաչողական թռիչք էր իրականացնում: Այն ընկել է օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո՝ 200 մետր բարձրությունում շարժիչը խափանվել է:


























