Կիպրոսի հարավային ափում՝ ծովի հատակին, Լառնակայի եւ Լիմասոլի մեջտեղում զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի պահեստ են գտել:

Նախնական տվյալով՝ խոսքը 167 տեսակի զինամթերքի եւ պայթուցիկների մասին է, ներառյալ՝ ականներ, նռնակներ, հրետանային հաշվարկներ, հրթիռային սարքավորումների եւ տանկերի մարտական պարագաներ:

Կիպրացի զինվորականների կարծիքով՝ դրանք ծովն են նետել 1980-1993թթ. միջակայքում:

Կիպրոսի կառավարությունը կարգադրել է հետաքննություն սկսել: ՄԱԿ-ն իր հերթին կառավարությունից մանրամասն տվյալներ է պահանջում այն վտանգի մասին, որը կարող է մարդկանց, ծովի բուսական եւ կենդանական աշխարհին պատճառել գտածոն, հայտնում է «Ռոսբալտը»: