Բրազիլական Մատու-Գրոսու նահանգում դատավորը սպանվել է նախկին ամուսնու հետ վեճի ժամանակ, որից վերջերս էր ամուսնալուծվել, հաղորդում է լատինամերիկյան լրատվամիջոցները:
Ոստիկանության տվյալներով, դատավորը գնդակահարվել է հենց իր աշխատասենյակում, ուր ներխուժել էր նրա նախկին ամուսինը:
Վկաները պնդում են, թե զույգը վիճել է, ապա կրակոցներ են հնչել: «ՌԻԱ Նովստի»-ի փոխանցմամբ, տղամարդը փախուստի է դիմել, իրավապահները պարեկում են ճանապարհներին, որոնում հանցագործին:

























