Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային հունիսի 8-ի առավոտյան կրկին հիվանդանոց են տեղափոխել: Նա թոքերի հետ կապված խնդիր ունի:

«Բժիշկներն ասում են, որ նա ինքնուրույն է շնչում: Կարծում եմ, դա լավ նշան է: Քանի դեռ նա պայքարում է, ամեն ինչ լավ է լինելու»,- ՀԱՀ նախագահի մամուլի խոսնակի խոսքերն է  մեջբերել Reuters –ը:

Ավելի վաղ բժիշկներն ասել էին, որ վիրուսը լրջորեն վնասել է Մանդելայի առողջությանը, հաղորդում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ մարտի վերջին նույնպես  Մանդելան հոսպիտալացվել էր թոքային վարկի ախտանշաններով: