ԱՄՆ իշխանությունները մեղադրանքը հանել են Սաուդյան Արաբիայի բնակչի վրայից, որին ձերբակալել էին մայիսին Դետրոյթի օդանավակայանում, այն բանից հետո, երբ նա չէր կարողացել բացատրել, թե ինչու է հետը սննդի արագ եփելու համար նախատեսված սարք տանում:
Սահմանապահ ծառայության աշխատակիցների ուշադրությունն այն գրավել էր այն պատճառվ, որ Բոստոնի ահաբեկչության ժամանակ նմանատիպ առարկա էր օգտագործվել ռումբի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ դատախազությունը որոշել է արտաքսել Հուսեյն ալ Կվավահիրին:




























