Չինաստանի իշխանությունները նշել են ավտոբուսը հրդեհած անձի անունը: Ոստիկանությունից հայտնել են, որ Չեն Շույցզուն այրվել է մյուս պատահական զոհերի հետ միասին:
«Սինհուա» գործակալությունը տեղեկացրել է, որ նա եղել է մոտ 60 տարեկան: Նրա տանը երկտող են գտել, որտեղ վերջինս նշել է, որ հիասթափված է կյանքից եւ որոշել է հրդեհ կազմակերպել` «իր ցասումը հանրության վրա թափելու համար»:
Հիշեցնենք, որ հրդեհի արդյունքում 47 մարդ էր զոհվել, 34-ը տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից 15 –ի վիճակը ծայրահեղ ծանր է:

























