Մի քանի տասնյակ մարդիկ են տարհանվել այսօր Նյու Յորքում` շենքի պատի փլուզման պատճառով: Նախնական տվյալներով` ոչ ոք չի տուժել:
Փլուզումը տեղի է ունեցել Մանհեթենի Վաշինգտոն Հայթս թաղամասում: ABC հեռուստաալիքը հաղորդվում է, որ փլուզվել է բազմաբնակարան շենքի կողային պատը, արդյունքում տուժել է 35 բնակարան:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:


























