Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները աշխատանքային մակարդակով տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են նախարարական մակարդակով հանդիպում անցկացնել հունիսի 12-ին՝ Սեուլում:
«Կողմերը նախարարականա մակարդակով հանդիպում անցկացնելու հարցում փոխըմբռնում են ցուցաբերել»,-աշխատանքային բանակցություններից հետո ասել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Հեն Սոկը, գրում է «Ռոսբալտը»:
Սպասվում է, որ առաջին փուլը նվիրված կլինի տեխնիկական հարցերի լուծմանը եւ հակասությունների հարթմանը, որոնք ի հայտ են եկել այս տարվա մարտին Կորեական թերակղզում իրավիճակի լարման համատեքստում, երբ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան լայնամասշտաբ զորավարժություններ իրականացրեցին թերակղզու մոտ:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին առաջին անգամ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ բանակցություններ են կայացել այսօր՝ հունիսի 9-ի առավոտյան: Բանակցությունները, որտեղ յուրաքանչյուր կողմը ներկայացնում է երեք պատվիրակ, տեղի են ունեցել սահմանային Պհանմունջոմ կղզում:




























