Հունիսի 6-ին, Աֆղանստանում ահաբեկչության հետեւանքով զոհված վրացի 7 զինվորականների մարմինները տեղափոխվել են Թբիլիսիի Սուրբ երրորդության տաճար:

«Հատուկ ցավակցություններս եմ ուզում հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Ինչ վերաբերում է մեր հերոսներին, ապա նրանք իրենց կյանքը տվեցին մեր ապագայի համար, եւ Վրաստանը կգտահատի դա»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, գրում է «Ինտերֆաքսը»:

Սգո արարողությանը օդանավակայանում մասնակցել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կառավարության անդամները:

Հիշեցնենք, որ վրացի զինվորականները ծառայություն էին իրականացնում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում: Հունիսի 6-ին մահապարտ ահաբեչի հարձակման հետեւանքով զոհվել է 7 վրացի զինվորական, եւս 9-ը՝ վիրավորվել է: