Լիբիական Բենգազի քաղաքում հունիսի  8-ին բախումներ են տեղի ունեցել տեղական զինված խմբավորումների գրոհայինների եւ նրանց գործողությունների դեմ բողոքող ակցիայի մասնակիցների միջեւ:

Նախնական տվյալներով` զոհվել է 25 մարդ, եւս 90-ը վիրավորվել է, հաղորդում է  «Al Arabiya»-ն:

Տեղական զինված խմբավորումները Բենգազիում գործում են երկրի պաշտպանության նախարարության թույլտվությամբ: Բողոքողներն դրանց անհապաղ ցրում են պահանջում: