Թուրքիայի վարչապետ Ռեջեբ էրդողանը վստահություն է հայտնել, որ 2014թ. մարտին կայանալիք տեղական ընտրությունները հստակ ցույց կտան, որ ինքը վայելում է բնակչության մեծ մասի վստահությունը:

«Այդ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Ես կցանկանայի, որ դրանով դաս տայիք այդ մարդկանց: Դրա համար դուք պետք է, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, քվեարկեք»,-ասել է պետության ղեկավարը, փոխանցում է «Ռոսբալտւը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մեկ շաբաթից ավելի է, ինչ չեն հանդարտվում հակակառավարական բողոքի ակցիաները: Մասնակիցները պահանջում են Էրդողանի հրաժարականը: Անկարգության ժամանակ զոհվել է 3 մարդ, վիրավորվել մոտ 4 հազարը, ավելի քան 2,3 հազար մարդ ձերբակալվել է: