Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն հայտարարել է, թե կցանկանար լինել բեղոքի դուրս եկած երիտասարդների կողքին, այդ մասին նա գրել է իր «Twitter»-ում, հայտնում է «Forbes»-ը:
«Երիտասարդություն, Գեզի այգում հանգիստ առավոտ է, թռչունները երգում են, լսվում է մեղուների բզզոցը, ճի՞շտ է: Կցանկանայի լինել ձեզ հետ»,-գրել է նահանգապետը: Նա բողոքի դուրս ելածներին երկխոսության կոչ է արել` նշելով, որ «չկա ավելի կարեւոր բան, քան խոսել մեր երիտասարդության հետ, ով պաշտպանում է իր սեփական կարծիքը»:
Ավելի ուշ Մութլուն եւս մեկ գրառում է արել, որում խոստովանել է, որ թուրքական ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել` ցուցարարներին ցրելու ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեկ շաբաթից ավելի է, ինչ չեն հանդարտվում հակակառավարական բողոքի ակցիաները: Մասնակիցները պահանջում են Էրդողանի հրաժարականը: Անկարգության ժամանակ զոհվել է 3 մարդ, վիրավորվել մոտ 4 հազարը, ավելի քան 2,3 հազար մարդ ձերբակալվել է:



























