ԱՄՆ-ում գաղտնալսման մասին տեղեկատվության արտահոսքի մեղավորն այժմ գործուղմամբ Հոնկոնգում է եւ ԱՄՆ վերադառնալ չի պատրաստվում: 29-ամյա Էդվարդ Սնոուդենն ապաստան է խնդրելու խոսքի ազատությանն աջակցող ցանկացած երկրում:

Սնոուդենը ԿՀՎ-ի նախկին աշխատակից է, որն արդեն մի քանի ամիս աշխատում է ամերիկյան Booz Allen Hamilton խորհրդատվական ընկերությունում:  Բրիտանական The Guardian-ը ընթերցողներին հայտնել էր տեղեկատուի անունը` վերջինիս խնդրանքով:

Ըստ տղամարդու` ինքը մտադիր չէ թաքնվել, քանի որ կարծում է, որ ոչ մի վատ բան չի արել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը դիմել է արդարադատության նախարարություն՝ խնդրելով հետաքննություն անցկացնել տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ, որի պատճառով իր երկու գաղտնի ծրագրերի մասին տեղեկությունները հայտնվել են մամուլում:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ  դեռ չի կարող հրապարակել հատուկ ծառայությունների իրականացրած հետաքննության մանրամասները, քանի որ այն նախնական փուլում է: Խոսքը ամերիկացիների հեռախոսազանգերի գաղտնալսման վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մասին է: Բացի դրանից,  մամուլում տեղեկություններ էին հայտնվել ԱՄՆ-ում համացանց-թրաֆիքի նկատմամբ վերահսկողության մասին: ԱՄՆ-ում նման տեղեկությունների հրապարակումը ծանր հացագործություն է: