Վենեսուելայի ընտրական խորհուրդը նախագահական ընտրությունների ավարտից հետո հաստատել է, որ Նիկոլաս Մադուրոն իր մրցակից Էնրիկե Կապրիլեսին հաղթել է 1,5 տոկոսի առավելությամբ:
Associated Press-ին վկայակոչելով՝ rbc-ն հայտնում է, որ իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ընտրական խորհրդի հաղորդագրությունը: Իսկ ըստ ընդդիմության` ստուգումն ամբողջական չի եղել: Էնրիկե Կապրիլեսն այն կեղծիք է անվանել:
Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմությունը պահանջել էր ապրիլին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել` բազմաթիվ խախտումների եւ կեղծիքների պատճառով:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահի ընտրությունները, որոնք նշանակվել էին պետության նախկին ղեկավար Ուգո Չավեսի մահից հետո, տեղի են ունեցել 2013թ. ապրիլի 14-ին: Ըստ պաշտոնական տվյալների` ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը 2%-ով զիջել է իշխող կուսակցության թեկնածու, Ուգո Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոյին: Մադուրոյի օգտին քվեարկել է ընտրողների 50,8%-ը, իսկ Կապրիլեսի` 49,1% -ը:




























