Քաբուլի օդանավակայանի վրա հունիսի 10-ի առավոտյան հարձակված թալիբները սպանվել են, հայտնում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը: Երկու խաղաղ բնակիչ վիրավորվել են:
Ըստ իշխանությունների՝ հինգ գրոհայիններ զոհվել են ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում, եւս երկուսը գործի են դրել գոտիներին ամրացված ռումբերը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ալ Ջազիրային» վկայակոչելով` lenta.ru-ն հայտնում է, որ ոստիկանների եւ զինվորականների շրջանում կորուստներ չկան: Դեռ պարզ չէ` հասցվել է արդյոք վնաս օդանավակայանին:
Հիշեցնենք, որ թալիբների խումբը գրավել էր կառուցվող երկու շենք եւ այնտեղից սկսել կրակել Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ: Ենթադրվում է, որ հարձակման թիրախը եղել է ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերի կայանատեղին:


























