The Guardian եւ The Washington Post թերթերին տեղեկություններ հաղորդած անձը՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, սուտ է անվանել պաշտոնական անձանց այն հայտարարությունը, որ հատուկ ծառայությունների կողմից  տվյալներ հավաքելու այդ սխեմաները  ոչ ոքի չեն սպառնում: «Ցանկացած վերլուծաբան ցանկացած պահի կարող է իր թիրախ ընտրել ցանկացած մեկի: Ցանկացածը: Որտեղ պատահի», —  հայտնել է նա: Սնոուդենը հավելել է, որ ինքն անձամբ իրավունք է ունեցել հետեւելու ցանկացած մարդու` սկսած թերթի շարքային ընթերցողից մինչեւ  դաշնային դատավոր կամ նույնիսկ նախագահ:

Հիշեցնենք, որ ներկայումս, ըստ լրատվամիջոցների, Էդուարդ Սնոուդենը Հոնկոնգում է: Նա հայտնել է, որ չի պատրաստվոմ թաքնվել, սակայն  ապաստան կխնդրի խոսքի ազատությանն աջակցող ցանկացած երկրում:

Booz Allen ընկերությունում, որտեղ ներկայումս աշխատում է Սնոուդենը, հայտնել են, որ եթե լրատվամիջոցների լուրերը ճիշտ լինեն, ապա կնշանակի, որ իրենց աշխատակիցը խախտել է ընկերության ներքին կանոնակարգը:  Booz Allen-ը խոստացել է, որ կհամագործակցի իշխանությունների հետ այդ գործի քննության շրջանակում, հայտնում է «Վեդոմոստին»` վկայակոչելով  АР-ին: