Մարտի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կկայանան Հայաստանի Գավաթի եւ 2010 թ. Առաջին խմբի առաջնության վիճակահանությունները։

Հիշեցնենք, որ Գավաթի խաղարկությունում մասնակցում են 8 թիմեր, իսկ խաղարկությունը սկսվում է 1/4 եզրափակչից։ Ի սկզբանե նախատեսվում էր խաղարկությունն սկսել 1/8 եզրափակչից, սակայն Երեւանի «Արարատի» հրաժարման պատճառով թիմերը կհանդիպեն քառորդ եզրափակչում։

Ինչ վերաբերում է Առաջին խմբի առաջնության մասնակիցներին, նրանց թիվն առայժմ հստակեցվում է։